ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակի համերգը՝ Ստեփանակերտում

Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակի համերգը՝ Ստեփանակերտում
18.02.2016 | 13:55

Փետրվարի 20-ին ՀՀ ԱԺ «Դասական արվեստի տարածման» ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակի համերգը:
Համերգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի բարձր հովանու ներքո:
Ծրագրում՝ հայկական և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Դիտվել է՝ 994

Մեկնաբանություններ